Ayb Club ForumAyb Club Forum  

Вернуться   Ayb Club Forum > Ayb Projects > Ayb Learning Hub (ALH), «Հայկական դպրոց»

Ayb Learning Hub (ALH), «Հայկական դպրոց» Քննարկում ենք «Այբ կրթական հանգույց» ծրագիրը, մասնավորապես՝ ծրագրի հիմնական բաղադրիչ «Հայկական դպրոցը»:

Ответ
 
Опции темы Опции просмотра
Старый 09.12.2009, 16:08   #1
David Sahakyan
Ayb Foundation Director / Ayb Club Coordinator
 
Аватар для David Sahakyan
 
Регистрация: 21.03.2008
Адрес: Armenia/Yerevan
Сообщений: 112
По умолчанию Կլոր սեղան ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ մասնակցությամբ

Դեկտեմբերի 9-ի կլոր սեղանի մասնակիցները գործարարներն էին:

Հիշեցնեմ, որ «Այբ» կրթական հիմնադրամը նախաձեռնել է «Հայկական դպրոց» թեմայով «կլոր սեղանի» շուրջ քննարկումների շարք` նպատակ ունենալով հանրությանը հասանելի դարձնել «Այբ կրթական հանգույց» նախագիծը և, ամենակարևորը` հասարակության շահագրգիռ խմբերին մասնակից դարձնել ծրագրի տեսլականի ձևավորման գործին:

Առաջին քննարկումը տեղի էր ունեցել 27.12.2009թ` ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, երկրորդը՝ ճարտարապետների հետ (2.12.2009):

«Այբ կրթական հանգույց» նախագծի հայեցակարգը կարող եք բեռնել այստեղ:

Լուսանկարները դիտեք այստեղ:

Последний раз редактировалось David Sahakyan; 09.12.2009 в 16:56
David Sahakyan вне форума   Ответить с цитированием
Старый 09.12.2009, 16:51   #2
David Sahakyan
Ayb Foundation Director / Ayb Club Coordinator
 
Аватар для David Sahakyan
 
Регистрация: 21.03.2008
Адрес: Armenia/Yerevan
Сообщений: 112
По умолчанию Մասնակիցները

Այսօրվա «կլոր սեղանի» մասնակիցներն էին`

Անդրանիկ Ալեքսանյան - «Արմինկո» ՍՊԸ/ Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատ (գլխավոր տնօրեն/ նախագահ)
Արա Մկրտչյան - «ԶԻԳԶԱԳ» ՍՊԸ (տնօրեն)
Արամ Շարամբեյան - «Շարան արհեստների կենտրոն» ՍՊԸ (տնօրեն)
Արարատ Ղուկասյան - «Հայաստանի Բանկերի Միություն» (նախագահ)
Արմեն Բալդրյան - «Յունիքոմփ» ՓԲԸ (տնօրեն)
Արսեն Ղազարյան - «Ապավեն» ՍՊԸ/Հայաստանի արդյունաբերողների և գործարաների (գործատուների) միություն (գլխավոր տնօրեն/ նախագահ)
Արտակ Դավթյան - ՀՀ Աժ/ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով (պատգամավոր/ նախագահ)
Բագրատ Ենգիբարյան - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ (տնօրեն)
Գագիկ Փարադյան - «ԱՅՐՈՒՁԻ» հեծյալ ակումբ ՍՊԸ (նախագահ)
Գագիկ Մակարյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարաների (գործատուների) միություն (գործադիր տնօրեն)
Էդվարդ Մուրադյան - ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան (նախագահ)
Ժիրայր Ավանյան - «Դոլմամա» ռեստորան
Հովիկ Մուսաելյան - «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ (գլխավոր տնօրեն)
Մանուկ Հերգնյան - «Տնտեսություն և արժեքներ» ՀԿ/ «Ի-Վի Քոնսալթինգ» ՓԲԸ (նախագահ/ տնօրեն)
Մանվել Գաբրիելյան - «ՄԵԴԻՍԱՐ» ՍՊԸ (նախագահ)
Մարիամ Ֆայնբերգ - «Ֆայնբերգ» ՍՊԸ (հիմնադիր տնօրեն)
Նանա Հովհաննիսյան - Beeline University /Beeline Հայաստան համալսարան (ղեկավար)
Սամվել Դովլաթյան - «ՄԵԼԻՆԵԹ» ՍՊԸ (տնօրեն)
Վահե Վարսանյան - «Վագա-Ֆարմ» ՍՊԸ (տնօրեն)
Վարազդատ Կարապետյան - Գեղարքունիքի մարզի առևտրաարդյունաբերական պալատ (նախագահ)
Րաֆֆի Մխչյան - «Ռաֆֆայել Քոնթինի Թրեյդինգ Քոմփնի» ՀՁ ՍՊԸ (տնօրեն)
Քրիստինե Գյունջյան - «Մայքրոսոֆթ Առ Էյ» հայաստանյան գրասենյակ (կրթական բաժնի ղեկավար)


Քննարկումը վարում էին`

Տեր Մեսրոպ քհն Արամյանը - «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Աշոտ Ասլանյանը - «Այբ» ակումբի վարչության նախագահ
Դավիթ Սահակյանը - «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն:
David Sahakyan вне форума   Ответить с цитированием
Старый 09.12.2009, 17:26   #3
David Sahakyan
Ayb Foundation Director / Ayb Club Coordinator
 
Аватар для David Sahakyan
 
Регистрация: 21.03.2008
Адрес: Armenia/Yerevan
Сообщений: 112
По умолчанию Քննարկվող 3 թեմաները

«Այբ կրթական հանգույց» ծրագրի մանրամասներին ծանոթանալուց և հարցուպատասխանից հետո առաջարկվեց քննարկել հանդիպման երեք հիմնական թեմաներըքննարկումները.

1-ին թեմա. Դպրոցի կառավարում և կայունության ապահովում:

2-րդ թեմա. Կրթության հովանավորչություն:

3-րդ թեմա. Շրջանավարտ - Հայաստան փոխադարձ կապի ապահովում:


Բացի վերը նշված թեմաներից մասնակիցները անդրադարձան նաև դպրոցի բովանդակությանը վերաբերվող և այլ հարցերի:

Последний раз редактировалось David Sahakyan; 09.12.2009 в 17:42
David Sahakyan вне форума   Ответить с цитированием
Старый 09.12.2009, 17:38   #4
David Sahakyan
Ayb Foundation Director / Ayb Club Coordinator
 
Аватар для David Sahakyan
 
Регистрация: 21.03.2008
Адрес: Armenia/Yerevan
Сообщений: 112
По умолчанию Քննարկման արդյունքները

Ներկայացնում եմ մասնակիցների առաջ քաշած գաղափարները, հարցադրումներն ու շեշտադրումները:

Թեմա 1. Դպրոցի կառավարում և կայունության ապահովում
• Պետությունը չպետք է ակտիվ մասնակից լինի դպրոցում:
• Դպրոցի տնօրենի ընտրության հարցը պետք է պետական պրոցեդուրաներից դուրս լինի:
• Ճիշտ է ընտրված հիմնադրամի իրավական կարգավիճակը, քանզի այն ունի հոգաբարձուների խորհուրդ, շահույթ չի հետապնդում, հավերժ է:

Թեմա 2. Կրթության հովանավորչություն
• Հովանավորելու հիմնական պայմանը ճիշտ իրականացումը տեսնելն է (թափանցիկությունը):
• Անկախ մարմին, որը կտնօրինի ֆոնդերը:
• Սփյուռքի ներգրավում:
• Ծրագիրը դարձնել հասանելի բոլորին, դարձնել ազգային և անել այնպես, որ յուրաքանչյուրն իր պատիվը համարել աջակցել դպրոցի ստեղծմանը և չսպասել ավելին պետությունից:
• Պետք է սկսել համազգային շարժում, և գուցե այս դպրոցը կդառնա շարժիչը: Եթե կրթության հարցը լուծվի, մնացած բոլոր հարցերն ածանցյալ են:
• Օգտագործել գործարարների առկա նյութատեխնիկական բազան կրթական պրոցեսում: Կան առարկաներ, որոնց ուսուցումն այնտեղ ավելի արդյունավետ է և միջոցներ է տնտեսում:

Թեմա 3. Շրջանավարտ-Հայաստան փոխադարձ կապի ապահովում
• Դպրոցը հնարավորություն է, որ երեխաները դրսում կրթություն չփնտրեն (Թաիլանդի դպրոցում 3 տարի առաջ սովորում էր 7 հայաստանցի, այսօր` մոտ 50):
• Շրջանավարտները պետք է լինեն «Հայաստանի դեսպաններ»:
• Ուղեղների արտահոսքը լուրջ խնդիր է: Հարցումները ցույց են տալիս, որ գնալու տրամադրվածությունը մեծ է: Այս իմաստով, նման հավակնոտ ծրագրերը խիստ կարևոր են: Եվ պետք է լինի ոչ թե մեկ, այլ շատ դպրոցներ և դրա համար իրականացնել ազգային դրամահավաք (օրինակ` «Մեր Շուշին»):
• Եթե պետությունը քայլեր չանի, ապա երեխաների վերադարձը վտանգված է:
• Տնտեսության բոլոր ոլորտները պետք է համաչափ զարգացնել, որ շրջանավարտները դուրս չմնան:
• Ակրեդիտացիայի ենթարկել այն գործարարներին, որոնց օրինակը դրական է, և որոնք կարող են պլատֆորմ հանդիսանալ:

Հարցեր դպրոցի բովանդակության վերաբերյալ
• Ավագ դպրոցի հայեցակարգի համապատասխանեցում օրենքի դրույթներին:
• Ավանդույթների վերականգնում և արժեքային համակարգի ներդրում:
• Արդյոք մարզերից լավ երեխաներ տանելով չե՞նք փլուզում համակարգը:
• Արդյոք լիցենզիա ստացե՞լ ենք:
• ՀՀ ԱԺ-ն պատրաստ է «Այբ»-ին լսել և հրավիրել քննարկումների:
• Լավ երեխաներին պետք է հնարավորություն տալ առաջ գնալ:
• Ստեղծագործական մտքի զարգացում: Սա բևեռացում չէ, քանի որ հնարավոր չէ այն իրագործել հանրակրթությունում:
• Ծրագիրը պետք է պատրաստի կոնկրետ ծրագրերրով` լավագույն բուհեր ընդունվելու համար:
• Դրական է եկեղեցու առկայությունը:
• Դաստիարակությունը պետք է կապի երեխային Հայաստանի հետ` անկախ այն բանից, թե որտեղ է նա ապրում:
• Դպրոցը պետք է դառնա պատվիրատու բուհերի համար և հակառակը:

Այլ հարցեր
• Պետությունը ծրագրին տրված նվիրատվությունները ազատի հարկերից:
• Հստակ հարց դրվի, թե ինչ ենք ակնկալում գործարարներից և նրանք դա կանեն:
• Այսօր անպայման պետք է ունենալ հավակնոտ ծրագրեր:
• Նման դպրոցը նաև սփյուռքի երեխաների ներգրավման հնարավորություն է:
• Վտանգավոր է, որ յուրաքանչյուր չինովնիկ փորձում է ռեֆորմիստ լինել, իսկ կրթությունը դանդաղ պրոցես է: Այս գործոնը պետք է հաշվի առնվի:
• Խորդուրդ է տրվում Ծրագիրը քննարկել մրցունակության ազգային հիմնադրամում:
David Sahakyan вне форума   Ответить с цитированием
Старый 16.12.2009, 00:47   #5
Zara Muradyan
Ayb Friend
 
Аватар для Zara Muradyan
 
Регистрация: 24.06.2009
Сообщений: 2
По умолчанию

Добрый день всем! Смотрела фотографии с круглого стола ... лица у бизнесменов явно скучающие...
Zara Muradyan вне форума   Ответить с цитированием
Старый 16.12.2009, 10:34   #6
Sona Koshetsyan
Ayb Staff Member
 
Аватар для Sona Koshetsyan
 
Регистрация: 29.09.2009
Адрес: Armenia / Yerevan
Сообщений: 4
По умолчанию

Բարև ձեզ Զառա,
Կարող եմ հավաստիացնել, որ կլոր սեղանին ներկա գործարարների դեմքերը ոչ թե ձանձրույթ են արտահայտում, այլ մտահոգություն: Մտահոգություն երկրի և ազգի համար այնքան կարևոր խնդրով, ինչպիսին կրթությունն է: Եթե չլիներ հետաքրքրվածությունը, նրանցից շատերը չէին մնա հանդիպմանը և շարունակեին քննարկումները նախատեսվածից մեկ ժամ ավել:
Այժմ էլ շարունակվում են անհատական հանդիպումներն ու քննարկումները այս կլոր սեղանի մասնակիցների հետ: Նրանք լի են լավատեսությամբ, որ «Այբ կրթական հանգույցը» հնարավորինս մոտ ապագայում արդեն կգործի և իրականություն կդարձնի Հայաստանում բարձակարգ կրթություն ստանալու շատերի հույսերն ու ցանկությունները:
Sona Koshetsyan вне форума   Ответить с цитированием
Старый 17.12.2009, 12:49   #7
Anna Velitsyan
Ayb Staff Member
 
Аватар для Anna Velitsyan
 
Регистрация: 16.12.2008
Адрес: Armenia/Yerevan
Сообщений: 13
По умолчанию Հղումներ մամուլից

Հայկական դպրոցին վերաբերող հանրային քննարկումները լայն արձագանք են գտել լրատվամիջոցներում` ավելի քան 50 հրապարակում երկու շաբաթվա ընթացքում: Ստորև կգտնեք առավել բովանդակալից և հետաքրքիր հոդվածներից մի քանիսի հղումները:

Hetq.am (arm, eng)

http://hetq.am/am/society/ter-mesrop-1/
http://hetq.am/am/society/ter-mesrop-2/
http://hetq.am/am/society/ter-mesrop-3/
http://hetq.am/am/society/ter-mesrop-4/
http://hetq.am/am/society/ter-mesrop-5/
http://hetq.am/am/society/ter-mesrop-6/
http://hetq.am/am/society/ter-mesrop-7/
http://hetq.am/am/society/ter-mesrop-8/
http://hetq.am/am/society/ter-mesrop-9/

Itel.am, (arm, rus, eng)

http://www.itel.am/am-news-2-2977.html

Delovoy Express (rus)

http://express.am/projects45.html

Capital Daily (arm)

http://cdaily.am/home/paper/2009_12_10/news/16326/

7or.am (arm, rus, frn)

http://www.7or.am/hy/news/2009-12-09/9020/
http://www.7or.am/hy/news/2009-12-09/9026/
http://7or.am/hy/news/2009-12-09/9015/

Aysor (arm, rus, eng)

http://aysor.am/am/news/2009/11/27/ayb-conerance/?sw
http://www.aysor.am/am/news/2009/11/...erance-school/

Panorama.am (arm, rus, eng)

http://www.panorama.am/am/education/2009/11/27/ayb/

A1+ (arm, eng, rus)

http://www.a1plus.am/am/social/2009/11/27/ayb

Aravot (arm, rus, eng)

http://aravot.am/am/articles/education/72931/view

Panarmenian.am (arm, rus, eng)

http://www.panarmenian.net/news/rus/?nid=40213
http://www.panarmenian.net/news/arm/?nid=40511

Novosti-armenia, (arm, rus, eng)

http://ar.newsarmenia.ru/arm1/20091209/42175060.html

Taregir.am (arm, rus)

http://www.taregir.am/am/news/28_11_2009/2/1624

Asbarez.com (arm, eng)

http://www.asbarez.com/arm/2009/12/09/69974

Armtown.am (arm)

http://www.armtown.com/news/am/cap/20091210/16326/

Մեր YouTube-ի ալիքում կգտնեք նաև տեսանյութեր

http://www.youtube.com/user/AybArmenia.
Anna Velitsyan вне форума   Ответить с цитированием
Старый 18.12.2009, 14:37   #8
Anna Velitsyan
Ayb Staff Member
 
Аватар для Anna Velitsyan
 
Регистрация: 16.12.2008
Адрес: Armenia/Yerevan
Сообщений: 13
По умолчанию Վերջին հոդվածները

Ահա եւս երեք հոդվածի հղումներ, որոնցից երկուսը հարցազրույցներ են, մեկը` Տեր Մեսրոպ քհն Արամյանի, մյուսը` Դավիթ Սահակյանի հետ:

Respublika Armenia
http://ra.am/?num=2009121812#2009121812 (Dec 18, 2009, in Russian)

168 zham
http://168.am/am/articles/20991 (Dec 12, 2009, in Armenian)

Hayastani Hanrapetutyun
http://www.hhpress.am/index.php?sub=...128_10&flag=am (Nov 28, 2009, in Armenian)
Anna Velitsyan вне форума   Ответить с цитированием
Старый 18.12.2009, 18:30   #9
Zara Muradyan
Ayb Friend
 
Аватар для Zara Muradyan
 
Регистрация: 24.06.2009
Сообщений: 2
По умолчанию reply

Цитата:
Сообщение от Sona Koshetsyan Посмотреть сообщение
Բարև ձեզ Զառա,
Կարող եմ հավաստիացնել, որ կլոր սեղանին ներկա գործարարների դեմքերը ոչ թե ձանձրույթ են արտահայտում, այլ մտահոգություն: Մտահոգություն երկրի և ազգի համար այնքան կարևոր խնդրով, ինչպիսին կրթությունն է: Եթե չլիներ հետաքրքրվածությունը, նրանցից շատերը չէին մնա հանդիպմանը և շարունակեին քննարկումները նախատեսվածից մեկ ժամ ավել:
Այժմ էլ շարունակվում են անհատական հանդիպումներն ու քննարկումները այս կլոր սեղանի մասնակիցների հետ: Նրանք լի են լավատեսությամբ, որ «Այբ կրթական հանգույցը» հնարավորինս մոտ ապագայում արդեն կգործի և իրականություն կդարձնի Հայաստանում բարձակարգ կրթություն ստանալու շատերի հույսերն ու ցանկությունները:
Sona jan, ajo chem kaskacum. Duk shat lurj 'ndunecik. Amen depkum, shnorhakalytjun informacjai hamar)
Zara Muradyan вне форума   Ответить с цитированием
Ответ

Опции темы
Опции просмотра

Ваши права в разделе
Вы не можете создавать новые темы
Вы не можете отвечать в темах
Вы не можете прикреплять вложения
Вы не можете редактировать свои сообщения

BB коды Вкл.
Смайлы Вкл.
[IMG] код Вкл.
HTML код Выкл.

Быстрый переход


Часовой пояс GMT +5, время: 06:50.


Powered by vBulletin® Version 3.8.0
Copyright ©2000 - 2010, Jelsoft Enterprises Ltd. Перевод: zCarot